Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սա՞ էր ձեր երազած սուվերենությունը

Սա՞ էր ձեր երազած սուվերենությունը
16.02.2024 | 12:38

Այս մի քանի օրը անընդհատ հանդիպում է հետևյալ անասուն միտքը, թե բա՝ մերոնք են առաջինը կրակել Ներքին Հանդում։

ՈՒ՞…

Սա թույլ է տալիս, որ թշնամին, մեր իսկ տարածքում գտնվելով, մեր տարածքում տեղադրված պոստը ոչնչացնի ու չորս մարդու կյանք խլի՞, հա՞…

Այսինքն, սուվերեն Հայաստանի տարածքում թշնամին պատժիչ ակցիա է անում, ու ստեղի անասունները ասում են, թե բա՝ մենք ենք սկսել, արդար ա…

Կարո՞ղ է մի հատ էլ պարգևատրեք ադրբեջանցի սնայպեռներին՝ ՀՀ տարածքում մեզ ոչնչացնելու համար։

Սա՞ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունը։

Թույլ տալ թշնամուն պատժել սեփական զինվորներին՝ սա՞ էր ձեր երազած սուվերենությունը:

Անցյալ օգոստոսին գրել էի՝ եթե Արցախը չլինի հայկական, ո՞ւմ է պետք այսպիսի Հայաստանի Հանրապետությունը։

Ցավում եմ, բայց էլի ճիշտ էի:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 6711

Մեկնաբանություններ